Գաղտնիության քաղաքականություն

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ/ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է «ԱԲՍՏՐԱԿՏ» ՍՊԸ֊ի կողմից (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Շարուրի 24/2-173, այսուհետ՝ «մենք» կամ «Ընկերություն»),որը տրամադրում է վեբ ծառայություններ։ Մեր գաղտնիության քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց (այսուհետ` “Յուրաքանչյուր”, “Օգտատեր”, “Դուք” կամ “Ձեր”) վրա, ովքեր սույն կայքի (այսուհետ՝ «Կայք») միջոցով նման ծառայություններից օգտվելու ցանկություն ունեն և հետաքրքրված են Ընկերության կողմից իրենց անձնական տվյալների (այսուհետ՝ «Անձնական տվյալներ») օգտագործմամբ: Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Կայքում օգտագործվող բոլոր տերմիններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը:

1. Ընդհանուր դրույթներ

Սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է abstarct.am, Կայքի օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները:

Ձեր Անձնական տվյալների գաղտնիությունը կարևոր է մեզ համար, ուստի խնդրում ենք ընթերցել ստորև շարադրված գաղտնիության քաղաքականությունը, ինչը Ձեզ կօգնի հասկանալ, թե Ընկերությունն ինչպես կարող է հավաքագրել և օգտագործել Ձեր Անձնական տվյալները, ինչը հնարավոր է միայն Ձեր համաձայնությամբ։

Եթե Դուք այցելել եք Կայք, ապա այդ պահից սույն գաղտնիության քաղաքականությունը Ձեզ համար ունենում է պարտադիր իրավական ուժ։

Սույն գաղտնիութան քաղաքականությամբ սահմանված են Ձեր իրավունքներն ու պարտականություները: Եթե Դուք համաձայն չեք սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված պայմանների հետ, ապա Դուք իրավունք չունեք օգտվել մեր կողմից տրամադրվող ծառայություններից:

Ընկերությունը ցանկացած ժամանակ, առանց Ձեզ նախապես տեղեկացնելու, միակողմանիորեն կարող է փոփոխել գաղտնիության քաղաքականության այս տարբերակը և փոփոխված տարբերակը տեղադրել Կայքում՝ նշելով Գաղտնիության քաղաքականության վերջին փոփոխման (վերանայման) ամսաթիվը: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք յուրաքանչյուր անգամ Կայք այցելելիս ընթերցել այս փաստաթուղթը և տալ Ձեր համաձայնությունը, եթե կհամոզվեք, որ Ձեր Անձնական տվյալների պաշտպանությունը ապահովված է Ընկերության կողմից։

Դուք հաստատում, համաձայնվում և պարտավորվում եք պարբերաբար վերանայել սույն գաղտնիության քաղաքականությունը և լինել միշտ տեղեկացված փոփոխությունների մասին: Սույն գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից մշտական օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք նման փոփոխությունները և համաձայն եք դրանց հետ:

Դուք տալիս եք համաձայնություն Ընկերության կողմից սույն գաղտնիության քաղաքականությամբ (անձնական տվյալների մշակման ծանուցմամբ) սահմանված կարգով Ձեր անձնական տվյալների մշակումը, այդ թվում՝ անձնական տվյալների հարցումն իրականացնելու համար:

2. Անձնական տվյալներ և դրանց մշակումը

Օրենքի համաձայն՝ անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիրոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:

Անձնական տվյալների մշակումն անձնական տվյալների հետ մեխանիկական և /կամ տեխնիկական միջոցներով որոշակի միջոցառումների և գործողությունների իրականացումն է, այդ թվում՝ անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, պահպանում, փոխանցում, ուղղում, թարմացում, փոփոխում, տարածում, ոչնչացում, ապանձնավորում, օգտագործում, ուսումնասիրում և սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված նպատակներին հասնելու համար այլ գործողություններ։

Մեր կայքում Ձեր անձնական տվյալների օգտագործման, պաշտպանության և այլ կերպ պահպանման մեթոդներին ծանոթանալու համար խնդրում ենք ուշադիր ծանոթանալ մեր գաղտնիության քաղաքականությանը:

Օգտատերերից, անհրաժեշտության դեպքում, կպահանջվի տրամադրել իրենց անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն:

Դուք պարտավոր եք ապահովել տրամադրվող տեղեկատվության ճշգրտությունը, արդիականությունն ու հավաստիությունը և պատասխանատվություն եք կրում դրա համար:

Օգտատերերը, ինչևիցե, իրավունք ունեն մեր Կայք այցելել անանուն կարգավիճակով: Մենք օգտատերերից անձնական տվյալները հավաքագրում ենք միայն այն դեպքում, եթե նրանք իրենց կամքով ցանկանում են մեզ տրամադրել նման տվյալները: Օգտատերերը միշտ իրավունք ունեն հրաժարվել իրենց անձնական տվյալները Մեզ տրամադրելուց, բացառությամբ այն դեպքերից, եթե վերջիններս նպատակ ունեն կատարել Կայքի հետ կապված համապատասխան գործողություններ:

3. Ոչ անձնական բնույթի տվյալներ

Ընկերությունն իրավունք ունի հավաքել օգտատերերի մասին ոչ անձնական բնույթի տվյալներ ամեն անգամ, երբ վերջիններս կապ հաստատեն Կայքի հետ: Ոչ անձնական բնույթի տվյալները կարող են իրենց մեջ ընդգրկել բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և Կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են.օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայության պրովայդերի անունը և այլ համանման տեղեկություններ:

4. Ինչպե՞ս ենք մենք Անձնական տվլայներ/տեղեկություններ հավաքագրում

Մենք Ձեզնից տեղեկություններ ենք հավաքագրում ներառյալ, սակայն չսահմանափակվելով հետևյալ միջոցներով.

  • Երբ Դուք գրանցվում եք Կայքի «Իմ հաշիվը» էջում․
  • Երբ Դուք լրացնում եք կայքում տեղադրված հայտերը/պատվերները (այսուհետ՝ «Հայտեր»)․
  • Երբ բաժանորդագրվում եք․
  • Երբ լրացնում եք «Կապ» ձևը․
  • Երբ մուտք եք գործում «Արագ կապ»․
  • Երբ այցելում եք Կայք․
  • Վիճակագրական գործիքների միջոցով:

Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է Անձնական տեղեկատվություն/ տվյալ:

5. Ինչպիսի՞ անձնական տեղեկատվություն/տվյալներ ենք մենք հավաքագրում

Մենք հավաքագրում ենք գրանցման կամ լրացման ժամանակ և Հայտերով պահանջվող, ինչպես նաև IP հասցեներից ստացվող և «Cookies» բաժնում պահպանվող տեղեկատվությունը (անձնական տվյալները): Ձեր անձնական տվյալները հասանելի են դառնում այն պահից, երբ այցելում եք Կայք, գրանցվում եք կամ լրացնում եք Հայտը կամ «Կապ» ձևը կամ մուտք եք գործում «Արագ կապ» կամ բաժանորդագրվում եք, մինչև այն պահը, երբ դադարեցնում եք բաժանորդագրությունը: IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Դուք այցելում եք Կայք:

6. Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր Անձնական տվյալները

Վերոնշյալ եղանակներոըվ հավաքագրված Ձեր Անձնական տվյալները մենք կարող ենք օգտագործել հետևյալ նպատակներով.

  • Սպասարկման որակի բարձրացման նպատակով Կայքի բարելավման համար՝ հնարավորինս արագ ստանալով Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները․
  • Հաճախորդների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար․
  • Ձեզ հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար․
  • բաժանորդագրության համակարգի միջոցով ծանուցումներ ուղարկելու համար․
  • Ձեր լրացրած Հայտը ձևակերպելու և Հայտի հետ կապված հարցերը ճշտելու նպատակով Ձեզ հետ հետագայում կապ հաստատելու համար։

Ձեր կողմից տրամադրված որոշ տեղեկատվություն կուտակվում է տվյալների շտեմարանում, որը թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս:

Մենք պարտավորվում ենք՝

  • Անմիջապես արձագանքել բաժանորդագրության դադարեցման դիմումներին․
  • Հնարավորություն տալ օգտագործողներին դադարեցնել բաժանորդագրությունը՝ սեղմելով յուրաքանչյուր էլեկտրոնային նամակի վերջում նշված հղումը:

7. Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր տվյալները

Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց (Ընկերության աշխատողներ), ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:

Ցանկացած օգտագործողի կողմից անձնական տեղեկությունների տրամադրման ժամանակ մենք կիրառում ենք անվտանգության մի շարք միջոցներ:

8. Արդյո՞ք մենք օգտագործում ենք «cookies» բաժինը

Այո: «Cookie»-ները փոքր ֆայլեր են, որոնք որևէ կայք կամ ծառայություն մատուցող ուղարկում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին վեբ-բրաուզերի միջոցով (Ձեր թույլտվության դեպքում), և որոնք թույլ են տալիս տվյալ կայքի կամ ծառայություն մատուցողի համակարգերին ճանաչել Ձեր բրաուզերը և որսալ ու հիշել որոշակի տեղեկատվություն: Դրանք օգնում են մեզ հասկանալ Ձեր նախընտրությունները՝ հիմնվելով Կայքում իրականացված Ձեր նախկին կամ ընթացիկ գործողությունների վրա, ինչն իր հերթին մեզ հնարավորություն է տալիս բարելավել Ձեզ մատուցվող ծառայությունների որակը:

«Cookie»-ները չեն վնասում Ձեր սարքը, որով մուտք եք գործում Կայք, ընդհակառակը՝ նպաստում են, որպեսզի Ձեր կողմից օգտագործվող վեբ-բրաուզերը և Կայքը ավելի արագ և համահունչ աշխատեն միմյանց հետ։

Մենք օգտագործում ենք «Cookie»-ները նաև Կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացնելու նպատակով, ինչն օգնում է բարելավել Կայքը և նոր գործիքներ մշակել:

Բացի այդ, «Cookie»-ների կողմից գրանցված տեղեկություններն անհրաժեշտ են կեղծ ավտոմատացված ծրագրերից խուսափելու համար, այսինքն՝ դրանք նաև սպամ֊ֆիլտրի դեր են կատարում։

9. Մենք օգտագործում ենք «Cookie»-ները հետևյալ նպատակով

  • Օգտագործողների նախընտրությունները հասկանալու և հիշելու համար․
  • Մարկետինգային գործիքների կիրառման համար․
  • Օգտատիրոջ աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու և երբեմն նրանց մասին տվյալները վերահսկելու համար․
  • Կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով՝ հետագայում կայքի որակի բարելավման և նոր գործիքների մշակման համար: Մենք կարող ենք նաև օգտվել վստահելի երրորդ անձանց ծառայություններից, որոնք կհետևեն նշված տեղեկություններին մեր անունից․
  • Ընկերության կողմից «Cookie»-ները կարող ենք օգտագործվել նաև աուդիտորական, տվյալների վերլուծության, համակարգի անսարքությունները շտկելու և հետազոտություններ կատարելու համար, ինչպես նաև հայտնաբերելու համար այն այցելուներին, ովքեր վնաս են հասցրել կամ փորձել են վնաս հասցնել Կայքին։

Մենք իրավունք ունեն օգտագործել Անձնական տվյալներն ընդհանուր առմամբ` հասկանալու համար, թե ինչպես են մեր օգտատերերը որպես խումբ օգտվում Կայքում առաջարկված ծառայություններից:

Դուք կարող եք ընտրել այնպիսի կարգաբերում, որ յուրաքանչյուր անգամ կայքի կողմից «Cookie» ուղարկվելիս Ձեր համակարգիչը տեղեկացնի Ձեզ այդ մասին, կամ պարզապես անջատել բոլոր «Cookie»-ները կամ միացնել «Cookie»-ներ֊ի ուղարկման ազդանշանի ֆունկցիան: Դա կատարվում է բրաուզերի կարգաբերումների միջոցով: Քանի որ բրաուզերները մի փոքր տարբերվում են իրարից, փորձեք կատարել «Cookie»-ների հետ կապված անհրաժեշտ փոփոխությունները բրաուզերի «Օգնության մենյու» բաժնի միջոցով:

«Cookie»-ներն անջատելու դեպքում կայքի որոշ ֆունկցիաներ կամ բաժիններ կարող են կասեցվել կամ սխալ գործել կամ Դուք չկարողանաք դրանք օգտագործել։

10. Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց

Մենք չենք օգտագործում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Վեբ-կայքի հոսթինգն իրականացնող մեր գործընկերները և այլ անձինք, ովքեր աջակցում են մեզ Կայքի շահագործման, գործունեության իրականացման, օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Մենք կարող ենք նաև հրապարակել տեղեկությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, Կայքի քաղաքականությունների կիրառման, մեր կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Հարկ է նշել, որ մենք թույլ չենք տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել Կայքի տիրույթում օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:

Այնուամենայնիվ, հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի կամ այլ նպատակներով:

Մենք իրավունք ունենք մեր գործընկերներին, վստահված անձանց և գովազդատուներին, վերոնշյալ նպատակներից ելնելով, տրամադրել ընդհանուր բնույթի ժողովրդագրական տեղեկություններ, որոնք պարունակում են անձնական տվյալներ մեր այցելուների և օգտատերերի մասին:

11. Երրորդ կողմի հղումներ

Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր, սակայն այս գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է միայն www.abstract.am կայքին: Սույն փաստաթուղթը չի տարածվում «Աբստրակտ» անվանումով այլ կազմակերպությունների կամ իրավաբանական անձանց վրա, հետևաբար Ընկերությունը որևէ պատասխանատվություն, այդ թվում՝ նյութական և իրավական պատասխանատվություն չի կրում որևէ այլ կայքի և նրա միջոցով մատուցվող ծառայությունների կամ որևէ երրորդ կողմի կայքի գաղտնիության պահպանման կամ բովանդակության համար:

Մեր այցելուներին առաջարկում ենք Կայքում տեղադրված հղումների միջոցով այլ կայքեր այցելելիս իրենց սեփական պաշտպանության համար նույնպես ընթերցել այդ կայքերի գաղտնիության քաղաքականությունը, որպեսզի հավաստիանան, որ այն բավարարում է նրանց սեփական գաղտնիության ակնկալիքները:

12. Մասնակցության դադարեցում

Օգտագործողները կարող են Կայք այցելել անանուն: Այս դեպքում գրանցված «Cookie»-ներից բացի, այլ անձնական տեղեկատվություն չի հավաքագրվում:

13. Գործող օրենք և իրավասություն

Մուտք գործելով մեր Կայք՝ Դուք ընդունում եք այն փաստը, որ վերջինից օգտվելու և այցելելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով: Առաջացած վեճերը կարգավորվում են յուրաքանչյուր կողմի երկու ներկայացուցիչիներից բաղկացած հանձնաժողովի կողմից իրականացված բանակցությունների միջոցով: Այն դեպքում, եթե կողմերը բանակցությունները սկսելուց հետո 10 օրվա ընթացքում չգան համաձայնության, ապա նշված վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

14. Համաձայնության գործողության ժամկետը

Սույն գաղտնիության քաղաքականության ընդունմամբ տրված համաձայնության գործողության ժամկետը համապատասխանում է Ընկերության և Ձեր միջև առկա իրավահարաբերությունների և/կամ պայմանագրային հարաբերությունների գործողության ժամկետին:

15. Հետադարձ կապ

Սույն գաղտնիության քաղաքականության, Կայքից օգտվելու պայմանների կամ Կայքում Հայտեր/պատվերներ լրացնելու վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում խնդրում ենք դիմել մեզ «Կապ» էջից։

Թարմացվել է 29.03.2021 թ․