Վեբ կայքեր – Ստարտ փաթեթ

«Ստարտ» փաթեթով վեբ կայքերի պատրաստում անհատների, սկսնակ մասնագետների և փոքր բիզնեսի համար՝ ապահովելով արագ մեկնարկ և պրոֆեսիոնալ օնլայն ներկայություն։ Մեր կողմից որակյալ վեբ կայքերի պատրաստում իրականացվում է այնպես, որ Դուք ունենաք պատրաստի վաճառող գործիք՝ առանց ավելորդ ծախսերի։
Վեբ կայքերի պատրաստում փոքր բիզնեսի, նորաստեղծ նախագծերի և անհատ մասնագետների համար՝ հարմարավետ և մատչելի «Ստարտ» փաթեթով։ Ժամանակակից բիզնես աշխարհում սեփական վեբ կայք ունենալն այլևս շքեղություն չէ, այլ Ձեր վաճառքների աճի և հաճախորդների վստահության գլխավոր հիմքը։ Մեր մասնագետների կողմից իրականացվող վեբ կայքերի պատրաստում ծառայությունն իրականացվում է այնպես, որ Դուք ստանաք ոչ թե պարզապես գեղեցիկ էջ, այլ իրական վաճառող գործիք։
Ի՞նչ է ներառում «Ստարտ» փաթեթով վեբ կայքերի պատրաստում ծառայությունը
Արդիական դիզայն և վաճառող կառուցվածք
Մինչև 4-6 էջանոց լիարժեք կառուցվածք (Գլխավոր, Մեր մասին, Ծառայություններ/Պրոդուկտներ, Կոնտակտներ) կամ կոնվերսիոն լենդինգ։ Յուրաքանչյուր բաժին մշակվում է այնպես, որ այցելուին առաջնորդի դեպի կոնկրետ գործողություն՝ զանգ, նամակ կամ պատվեր։
Անվճար դոմեյն 1 տարով
Դուք չեք վճարում դոմեյնի գրանցման համար։ Մենք ընտրում, գրանցում և ակտիվացնում ենք Ձեր բրենդին համապատասխան .am կամ .com դոմեյնային անունը։
Գերարագ Starter վեբ հոսթինգ
1.5 ԳԲ NVMe SSD գերարագ սկավառակային տարածք, 3 անվանական կորպորատիվ էլ․ փոստի հասցե (օրինակ՝ info@yourbrand.am) և կայքի հուսալի ու կայուն աշխատանք՝ Starter հոսթինգ փաթեթով։
100% հարմարեցվածություն բջջային սարքերին
Քանի որ օգտատերերի ավելի քան 80%-ը կայքեր է այցելում սմարթֆոններով, մեր կողմից իրականացվող վեբ կայքերի պատրաստում պարտադիր ներառում է խորը օպտիմալացում բոլոր չափսի էկրանների համար։
Պարզ ամրագրումներ և օնլայն հայտեր
Հաճախորդը լրացնում է իր կոնտակտներն ու հարցումը, իսկ Դուք վայրկյանների ընթացքում ստանում եք պատվերի ծանուցումն Ձեր էլ․ փոստին։
Արագ պատրաստում՝ 3-5 աշխատանքային օրում
Շնորհիվ մեր հստակեցված գործընթացների՝ Ձեր պատրաստի կայքը օնլայն կլինի ընդամենը 3-5 աշխատանքային օրվա ընթացքում։
Ինչո՞ւ է «Ստարտ» փաթեթն ամենաշահավետը Ձեր բյուջեի համար
Սովորաբար շուկայում որակյալ վեբ կայքերի պատրաստում պահանջում է հարյուր հազարավոր դրամների միանվագ մեծ ծախսեր, գումարած հոսթինգի, դոմեյնի և սպասարկման առանձին վճարներ։ Մեր առաջարկած մոդելով Դուք ազատված եք մեծ նախնական ֆինանսական բեռից․ վճարում եք ամսական ընդամենը 3,900 ֏ (կամ տարեկան 44,900 ֏)։
Ավելին, 2-րդ տարվանից սկսած ամսական վճարը դառնում է ընդամենը 2,900 ֏, քանի որ կայքի ստեղծման հիմնական աշխատանքն արդեն ավարտված է, և Դուք վճարում եք միայն հոսթինգի և դոմեյնի համար։ «Ստարտ» փաթեթը մեկնարկային է, ուստի այստեղ ընթացիկ սպասարկում ներառված չէ։ Ընթացիկ սպասարկում անհրաժեշտ լինելու դեպքում կարող եք օգտվել մեր առանձին կայքերի սպասարկում ծառայությունից կամ անցնել «Բիզնես» փաթեթի։
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է պետք ինձնից աշխատանքը սկսելու համար
Պատվերը ձևակերպելուց հետո մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ՝ հավաքագրելու Ձեր ընկերության լոգոն, տեքստերը, նկարներն ու նախասիրությունները։ Եթե տեքստեր չունեք, մենք կօգնենք ճիշտ կառուցել դրանք։
Արդյո՞ք «Ստարտ» փաթեթում ներառված է ընթացիկ սպասարկում
«Ստարտ» փաթեթը նախատեսված է որպես բյուջետային, մեկնարկային տարբերակ, ուստի այստեղ ընթացիկ սպասարկում (բովանդակության պարբերական փոփոխում) ներառված չէ: Ընթացիկ սպասարկում ներառված է մեր «Բիզնես», «Կորպորատիվ» և «Մարկետ» փաթեթներում:
Կարո՞ղ եմ հետագայում ընդլայնել կայքը
Այո, Ձեր բիզնեսի աճին զուգահեռ կարող եք ցանկացած պահի ավելացնել էջեր, նոր գործառույթներ կամ անցնել մեր «Բիզնես» փաթեթի, իսկ օնլայն առևտրի դեպքում՝ «Մարկետ» փաթեթի։
