Վեբ կայքի պատրաստման գնհարցում
Տարիների փորձի արդյունքում մենք առանձնացրել ենք այն հիմնական կետերը, որոնց ճշգրիտ պատասխանելուց հետո կկարողանանք գնահատել ձեր վեբ կայքի պատրաստման արժեքը։ Ձեր թիրախները հնարավորինս ճշգրիտ նկարագրելու և հարցաշարին ճիշտ պատասխանելու արդյունքում համատեղ հսկայական ժամանակ կխնայենք՝ խուսափելով ավելորդ քննարկումներից։ Լրացնել հայտըԿապ մեզ հետԻմացեք ձեր կայքի արժեքը
Որքան ճշգրիտ նշեք կայքի բաղադրիչները, այնքան հստակ կլինի կայքի պատրաստման և ընթացիկ սպասարկման գնահատումը։
Ընտրել վեբ կայքի բաղադրիչները
Վեբ կայքերի
Պատրաստման հաշվարկ
Մեր ընկերությունում կայքերի պատրաստման արժեքը հաշվարկում ենք մեր կատարած աշխատանքի ծավալով։ Մենք արդեն գիտենք, թե վեբ կայքերում որոշ գործիքների ներդրումը, դիզայնի փոփոխության, տեքստային խմբագրման և այլ աշխատանքները որքան ժամանակ ու ներդրում են մեզանից պահանջելու։
Ըստ այդմ՝ ձեր ընտրած հնարավորություններով վեբ կայքի համար մենք կհաշվարկենք աշխատանքի կատարման ծավալը, որից ելնելով ձեզ կտեղեկացնենք կայքի արժեքը։
Ընդգծված
Անհատականություն
Երբեք մի մտածեք, որ սկզբում վեբ կայքի որևէ օրինակ ընտրելով դուք կորցնում եք ձեր անհատականությունը։
Եթե ցանկանում եք աշխատել ձեր կայքի վրա, ապա վաղ թե ուշ այն բոլորովին տարբերվելու է ընտրված օրինակից և փայլելու է իր անհատականությամբ։
Դրա համար անհրաժեշտ է․
- Հաճախ վերանայել կայքի բովանդակությունը
- Վերլուծել դիզայնի արդյունավետությունը
- Ձեռք բերել կայքի այցելուների կարծիքը
- Փնտրել նոր լուծումներ։
Մենք կարևորում ենք
Դոմեյնի ճիշտ ընտրություն
Այն պետք է լինի կարճ, գրելու համար՝ դյուրին, պարզ։ Խուսափեք գծիկներից։ Նախապես հստակեցրեք ձեր թիրախը, լսարանը, որպեսզի հասկանաք, թե ինչ ավարտ է դոմեյնն ունենալու, այսինքն՝ .com, .am, թե այլն։
Վեբ կայք, հետո՝ հոսթինգ
Ձեր վեբ կայքի ֆունկցիոնալ ծանրաբեռնվածությունից է կախված, թե ինչ հոսթինգային հզորություններ են ձեզ անհրաժեշտ։ Հետևաբար նախ պետք է հստակեցնեք, թե ինչպիսին է լինելու ձեր կայքը։
Աշխատանք բովանդակության վրա
Կայքի պատրաստումը չի ավարտվում միայն պատվիրելով։ Մասնագետները կաշխատեն ու կստեղծեն ծրագրային ու դիզայնի մասը, սակայն բովանդակությունը պատվիրատուի խնդիրն է։ Վեբ կայքի միջոցով դո՛ւք պետք է խոսեք ձեր հաճախորդների հետ, այլ ոչ թե կայքը պատրաստողները։
SEO գործիքներ
Վեբ կայքը հեշտ ընթեռնելի ու ընկալելի պետք է լինի ոչ միայն այցելուների համար, այլ նաև որոնողական համակարգերի, հետևաբար ձեր կայքում ինտեգրելով այդպիսի գործիքներ, այն հասանելի կդարձնեք ավելի մեծ լսարանի համար։
Զարգացում
Կյանքում փոփոխությունները արագ են տեղի ունենում։ Այդպիսին է նաև վեբը։ Եթե դուք պարբերաբար չբարելավեք կայքում օգտագործված տեքստերը, դիզայնը, օգտագործված լուծումները, ապա ձեր դիրքերը աստիճանաբար կզիճեք ձեր մրցակիցներին։
Ընթացիկ սպասարկում
Վեբ կայքերում տասնյակ ծրագրեր են օգտագործվում։ Դրանք շատ արագ դառնում են խոցելի, տարբեր պատճառներով։ Պրոցեսները շատ արագ են տեղի ունենում, իսկ այդ ամենից օգտվում են ցանցահենները, ուստի մի հանձնեք ձեր նախագիծը բախտի քմահաճույքին։ Գնահատեք ձեր կատարած ծախսը։